Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» խաղում ցուցադրած ելույթին:
«Բրավո՛, Հենո՛:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ