Հետևեք մեզ։

Վրաստանում ՀՀ դեսպանը վրացի փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության ոլորտում փոխգործակցությունը

07:50, 19 դեկտեմբեր 2024
Վրաստանում ՀՀ դեսպանը վրացի փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության ոլորտում փոխգործակցությունը

Դեկտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում 2025թ․ ընթացքում փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները