Հետևեք մեզ։

Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ Բակո Սահակյանին անհապաղ ազատ արձակելու կոչով

08:50, 19 դեկտեմբեր 2024
Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ Բակո Սահակյանին անհապաղ ազատ արձակելու կոչով

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել  Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։

Նամակում նա դեսպանությանը տեղեկացրել է Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին և հորդորել ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:

«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին՝ Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները