Մենք չենք համաձայնի պայմանին, որ Ռուսաստանը հնարավոր խաղաղ բանակցությունների ընթացքում կրճատի Ուկրաինայի Զինված ուժերի անձնակազմը և զինտեխնիկան։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայինախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ գլխավոր նպատակն է բանակը վերածել Եվրոպայի հզոր և ահեղ բանակի։
Ուկրաինայի ղեկավարը խոսել է նաև իր երկրում խաղաղապահ առաքելություն ներգրավելու գաղափարի մասին.
«Մենք իրավունք չունենք սահմանափակելու բանակը, մեր երկրի անվտանգության ապահովման ամենահաջող ճանապարհը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի լուծումն է, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակությունը։ Միաժամանակ պաշտպանում եմ մեր երկիր խաղաղապահներ բերելու հարցը։ Դրան կողմ են եվրոպացի մի շարք առաջնորդներ։ Գործընթացը բավականին բարդ է և որոշակի ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Զելենսկին։