Հետևեք մեզ։

Դեմ եմ, թող Հայաստան չմտնի «second hand» ապրանք. Նիկոլ Փաշինյան

09:28, 19 դեկտեմբեր 2024
Դեմ եմ, թող Հայաստան չմտնի «second hand» ապրանք. Նիկոլ Փաշինյան

Պետք է օրենք այնպիսի ընդունենք, որով ՀՀ-ն դադարի «second hand» ապրանքների արտահանման հիմնական ուղղություն լինել։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է՝ դա հակասում է այն տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, որն իրագործում են:

«Ես դեմ եմ նման օգնություններ ստանալուն։ Նույնիսկ եթե եկել է մաքսատուն, թող մաքսատնից հետ տան, աշխարհում էնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն և մաշված ապրանքները խնդիր չեն։ Թող ՀՀ չմտնի էդպիսի ապրանք»,-ասել է  Փաշինյանը և հավելել, որ թեև եղել են ժամանակներ, որ դա Հայաստանի համար կարևոր է եղել, բայց այդ էջը պետք է փակված համարել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները