Հետևեք մեզ։

Նոր Հաճնում 19-ամյա երիտասարդը սպանել է 25-ամյա համաքաղաքացուն

13:13, 19 դեկտեմբեր 2024
Նոր Հաճնում 19-ամյա երիտասարդը սպանել է 25-ամյա համաքաղաքացուն

 

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։