Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ունենք չորս վիրավոր, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության են, երկուսինը՝ բավարար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանց կյանքին որևէ բան չի սպառնում։ Վնասվածքները բեկորային են։ Վիրավորները դեռևս Երևանում չեն, եթե կարիքը լինի, կիրականացվի տեղափոխում»,-ասաց նա։