Հետևեք մեզ։

Բանակի ընկալումը պետք է կերպափոխվի, միակ խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է․ Նիկոլ Փաշինյան

10:33, 19 դեկտեմբեր 2024
Բանակի ընկալումը պետք է կերպափոխվի, միակ խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բանակի նկատմամբ ընկալման փոփոխության անհրաժեշտությունը՝ համահունչ Հայաստանի ռազմավարական և քաղաքական առաջնահերթություններին։ 

«Կարծում եմ, որ բանակի ընկալումն, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները