Հետևեք մեզ։

Ինքնիշխանությունը պետք է բխի մարդկանց սրտից․ Վլադիմիր Պուտին

11:07, 19 դեկտեմբեր 2024
Ինքնիշխանությունը պետք է բխի մարդկանց սրտից․ Վլադիմիր Պուտին

Ինքնիշխանությունը պետք է բխի մարդկանց սրտից։ Այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Ինքնիշխանությունը շատ կարևոր բան է, այն պետք է լինի ներսում, սրտում», - ասել է նա և հավելել, որ եվրոպացիները «փորձում են հարթել, փայլեցնել ամեն ինչ և, ի վերջո, դա ազդում է ամեն ինչի վրա, ներառյալ տնտեսությունը»:

 

Նա որպես օրինակ բերել է 1998-2005 թվականներին Հաննովերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Գերհարդ Շրյոդերի ծննդյան խնջույքին կազակ երգչախմբի կատարմամբ դրվագը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ տարբեր երկրներից հրավիրված բոլոր արտիստներն իրենց համարները կատարել են անգլերեն, իսկ Ռուսաստանի կողմից բերված կազակ երգչախումբն իրենց երգերը կատարել է գերմաներեն։ «Նրանք ինձ ասացին, որ «հարգանքից ելնելով գերմանացիների, ընդունող երկրի նկատմամբ՝  մենք ճանապարհին սովորեցինք և երգեցինք գերմաներեն», 

 

«Հետո ընդմիջմանը շատերը մոտեցան ինձ ու ասացին, որ ամաչում են, որ միայն ռուս կազակները երգեցին գերմաներեն։ Ես իմ գործընկերներին, ովքեր ներկա էին այդ միջոցառմանը, ասացի, գիտեք, որ ինքնիշխանությունը շատ կարևոր բան է, այն պետք է լինի ներսում, սրտում»,- պատնել է Պուտինը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները