Կոռուպցիան բոլոր երկրներում կա, խնդիրը դրա համակարգային լինելու-չլինելու մեջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նա նշեց՝ վստահ է՝ համակարգային կոռուպցիա ՀՀ-ում չկա։
«Ես վստահ եմ, որ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա, բայց պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»,- նկատեց նա: