Հետևեք մեզ։

Սոթքից տարհանում չի իրականացվել, այժմ էլ անհրաժեշտություն չկա. Գեղարքունիքի մարզպետ

13:30, 11 մայիս 2023
Սոթքից տարհանում չի իրականացվել, այժմ էլ անհրաժեշտություն չկա. Գեղարքունիքի մարզպետ

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:


Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն: 

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-գրել է նա։

Վերլուծական