Հետևեք մեզ։

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

12:08, 19 դեկտեմբեր 2024
Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները