Աբխազ պատգամավոր Վախթանգ Գոլանդզիան մահացել է Սուխումում խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հինգշաբթի ավելի վաղ Աբխազիայի ՆԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետեւանքով երկու պատգամավոր է վիրավորվել։
Նշենք, որ պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանցիայի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանդզիային։
«Գոլանդզիան մահացել է, նա վիրավորվել է գլխից, Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի շրջանում»,- հայտնել են վարչությունից։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ։