Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն Անն Բուայոնը ծաղրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախօրեին հնչեցրած խոսքերի համար։
Նշենք, որ նախօրեին РИА-Новости գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ Մակրոնի գլխավորությամբ, և նշել․ «Այժմ Մակրոնի ռեժիմը ըստ էության Ֆրանսիան վերածում է ձախողված պետության»։
Դեսպան Բուայոնը X սոցիալական ցանցի իր էջում այս առնչությամբ գրել է՝ Ադրբեջանի քաղաքացիներն այլ կերպ են մտածում․ «Այս տարի Ֆրանսիայի դեսպանատուն վիզաների համար դիմումների թիվը կրկին ավելացել է։ Ի՞նչն է այդքան հետաքրքիր ձախողված պետության գրավչության մեջ»։