Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդարձակ հարցազրույց է տվել, բայց հայտնի չէ, թե որ լրատվամիջոցին։
24news.am-ին հաջողվել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից իմանալ, որ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը չի տրվել։
Խոսնակից տեղեկացել են նաև, որ այն կհեռարձակվի այսօր՝ ժամը 18։00-ից հետո։
Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանն նշեց՝ այսօրվա հարցազրույցի ընթացքում անդրադարձեր կկատարի տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։