Հետևեք մեզ։

Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

14:07, 11 մայիս 2023
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: