Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միևնույն ժամանակ բացառելով, որ հուշարձանը կապամոնտաժվի:
«Տեղին չէ քարցը շատ քաղաքականացնելը, ինչն անում է Թուրքիայի ԱԳՆ-ն, եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է», - ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին, այն Կառավարության հետ չի համաձայնեցվել։
«Նման որոշումները պետք է քննարկվեն Կառավարության ու ԱԳՆ-ի հետ, այդտեղ սխալ բան կա», - նշեց Ավինյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ