Եվրոպական տնտեսությունը անկում է ապրում, և երբ հունվարին Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնը, եվրոպական տնտեսության հիմքերը կհայտնվեն ճգնաժամի սպառնալիքի տակ, գրում է Politico-ն։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան լեհական RAP գործակալությանը հայտնել էր, որ Եվրամիությունը պետք է շարունակի առևտուրն ԱՄՆ-ի հետ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, բայց պատրաստ լինի հակահարված տալ, եթե ապրանքների մաքսատուրքերը ավելացվեն:
«Եվրոպայի ժամանակը սպառվում է, քանի որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մի քանի շաբաթվա ընթացքում հետ վերցնել Սպիտակ տունը, իսկ մայրցամաքի տնտեսությունը խորացող դեպրեսիայի մեջ է, այն հիմքերը, որոնց վրա կառուցված է տարածաշրջանի բարգավաճումը, ոչ միայն ճաքճքվում են, այլև ավիրվածության վտանգի տակ են»,- գրում է հրատարակությունը: