Հետևեք մեզ։

Կիևն ուժ չունի վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

20:52, 19 դեկտեմբեր 2024
Կիևն ուժ չունի վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթի հետ հարցազրույցում:

 

Պարբերականը Զելենսկուն հարցրել է, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ պատերազմին վերջ տալու համար, արդյո՞ք պատրաստ է գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից։ Զելենսկին պատասխանել է. «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

 

Իսկ հարցին, թե պատրա՞ստ է արդյոք նույն բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է. «Կարևորն այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց, կարևոր է, թե ինչ վիճակում եք դո՛ւք, երբ բանակցում եք։ Ես չեմ կարծում, որ մենք թույլ դիրքում ենք, բայց ուժեղ դիրքում էլ չենք»։