Հետևեք մեզ։

Ես ապրում եմ Մարմարաշեն գյուղում, սիրում եմ իմ համագյուղացիներին, ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին. Արսեն Հարությունյան (լուսանկարներ). News.am

01:18, 20 դեկտեմբեր 2024
Ես ապրում եմ Մարմարաշեն գյուղում, սիրում եմ իմ համագյուղացիներին, ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին. Արսեն Հարությունյան (լուսանկարներ). News.am

Ես ապրում եմ Մարմարաշեն գյուղում եւ շատ եմ սիրում իմ համագյուղացիներին: Ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին, փորձում եմ օգնել, որ հասնեն իրենց երազանքներին: Տոնածառի լույսերը վառելը հաճելի ավանդույթ է դարձել նրանց համար, ինձ համար էլ կարեւոր իրադարձություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը դեկտեմբերի 19-ին հերթական տոնը պարգեւեց մարմարաշենցի փոքրիկներին: Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում տեղի ունեցավ գյուղի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը (տեսանյութ):

«Այս միջոցառումը ես անցկացնում եմ արդեն 4-րդ տարին, դարձել է ավանդույթ եւ այն ինձ համար շատ կարեւոր է: Ես այս գյուղում եմ ապրում եւ շատ եմ սիրում իմ համագյուղացիներին, Մարմարաշենի ժողովրդին: Ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին, օգնել, որ հասնեն իրենց երազանքներին, հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, հավանական է ու կարող են հասնել մեծ երազանքների: Ես փորձում եմ միշտ մեր գյուղերի երեխաների կողքին լինել, պարբերաբար հանդիպում եմ նրանց հետ, փորձում եմ նրանց օգտակար լինել: Այս միջոցառումներին մանկահասակ երեխաներ էլ են մասնակցում եւ ինձ ուրախացնում է: Գուցե այս մի հեքիաթային օրը նրանց օգնի երազել, հետագայում այդ երազանքը նպատակ դարձնել եւ ձգտել հասնել այդ նպատակին:

Այս տարի իմ նախաձեռնությանը միացել էր նաեւ Մասիսի համայնքապետարանը, որը բոլոր երեխաների համար նվերներ էր պատրաստել եւ Ձմեռ պապին էր հրավիրել»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Միջոցառմանը մասնակցում էին համայնքի բնակիչները, երեխաները, Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա տեր Ղազարը: Արսեն Հարությունյանը միջոցառմանը ներկա էր կնոջ հետ:

Լույսերի վառման արարողությունից առաջ Արսեն Հարությունյանը մեծ մանկական միջոցառում էր կազմակերպել մարմարաշենցի երեխաների համար, որը մեկնարկեց քահանա տեր Ղազարի Տերունական աղոթքով:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: