Նախագահ Վլադիմիր Զելենսկին ամբողջությամբ բացառում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության գագաթնաժողովից հետո։
«Նա լիովին բացառեց դա և ինձ համար անհեթեթ պայման դրեց։ Օրինակ, նա ասում է, որ կարող է համաձայնվել տարանցման առաջարկին, եթե մինչև պատերազմի ավարտը չվճարենք գազի մատակարարին՝ Ռուսաստանին։ Ո՞ր հիմարը մեզ անվճար գազ կտա»,-աաել է նա։
Ֆիցոն կարծում է, որ արգելափակելով գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, Կիևի իշխանությունները վնասում են Սլովակիայի տնտեսական շահերը, և միևնույն ժամանակ դա կարող է վնաս լինել ամբողջ Եվրոպայի համար.
«Հենց Ուկրաինան դադարեցնի գազի տարանցումը, գազը կթանկանա։ Սա ցավալի կլինի ողջ Եվրամիության համար»։
Նրա խոսքով, սակայն, եվրոպական հանրությունում չկա միաձայն կարծիք Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման վերաբերյալ։