ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի հայտարարության մեջ։
Բայդենը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոսել են «աշխարհում տոների ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին: Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին աշխարհում տառապանքը մեղմելու ուղղությամբ նրա շարունակական աշխատանքի համար, ներառյալ մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր
10:52, 20 դեկտեմբեր 2024