Հետևեք մեզ։

Նախկինում ինչ հայտարարություն արել եմ, այդ հայտարարությունը վերաբերել է այդ ժամանակահատվածին․ Մարուքյանը՝ «Փաշինյանի կործանած դիվանագիտությունում» դեսպան աշխատելու մասին (տեսանյութ)

15:36, 11 մայիս 2023
Նախկինում ինչ հայտարարություն արել եմ, այդ հայտարարությունը վերաբերել է այդ ժամանակահատվածին․ Մարուքյանը՝ «Փաշինյանի կործանած դիվանագիտությունում» դեսպան աշխատելու մասին (տեսանյութ)

2022 թվականի մարտի 14-ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը, որը միաժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն է, 2021 թվականի ապրիլի 16-ին, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից սուր քննադատության էր ենթարկում այդ նույն Նիկոլ Փաշինայնին ու նրա իշխանությանը։

 

Մարուքյանը, մասնավորապես, Փաշինյանին մեղադրում էր երկրի բնակչությունը 10 տոկոսով ոչնչացնելու, բանակն ու դիվանագիտությունը կործանելու մեջ։ «Մոդերատոր եք դուք, երկրի ղեկավար չեք, և ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը՝ «ազգակործան պատուհաս»։ Դասական, դասական ձևակերպում է։ Երեք տարի է՝ դուք եք իշխանությունը, ճի՞շտ է։ Երեք տարի՝ նշանակում է 30 տարվա 10 տոկոսը դուք եք։

 

Գայիք այստեղ, ասեիք՝ 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել է այս ոլորտում, այս ոլորտում, այս ոլորտում, այս ոլորտում։ Ոչ թե՝ երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք՝ նրանք են մեղավոր։ Բա որ նրանք մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք այստեղ»,-հայտարարում էր Մարությանը այդ օրը ամբիոնից՝ պատերազմից հետո և արտահերթ ընտրություններից առաջ։

 

Ընտրություններից մոտ մեկ տարի անց իր իսկ պնդմամբ բանակը, տնտեսությունն ու դիվանագիտությունը կործանած իշխանության կողմից հատուկ հանձնարարույթւոններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանից այսօր Hayastan.news-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատում մի ոլորտում, որը, ըստ նախկինում իր ունեցած ելույթի, կործանել է հենց ինքը՝ իրեն այդ պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանը։

 

-Ինչպե՞ս եք դեսպան աշխատում կործանված դիվանագիտության մեջ։

 

-Ես շուրջ տասը տարի ելույթներ եմ ունեցել, և այն, ինչ ասվել է,այդ ուղղությամբ էլ հենց այսօր էլ աշխատանք է տարվում։

 

-Այսինքն՝ վերականգնում եք Նիկոլ Փաշինյանի ոչնչացրած դիվանագիտությո՞ւնը։

 

-Բոլոր ոլորտներում աշխատանք է տարվում։

 

-Եթե ավիրել է դիվանագիտությունը, Դուք այդ ավիրված կառույցւոմ ինչպե՞ս եք աշխատում։

 

-Լավ, ասենք, հիմա մենք զբաղված ենք բանով․․․ Դուք հիմա հարցազրո՞ւյց եք անում։

 

-Մենք զբաղված ենք նրանով, որ Դուք նախկինում այլ հայտարարություն էիք անում, իսկ այսօր այլ կարգավիճակ ունեք։

 

-Նախկինում ինչ հայտարարություն արել եմ, այդ հայտարարությունը վերաբերել է այդ ժամանակահատվածին։ Այսօր ինչ հայտարարություն անում եմ, դա վերաբերում է այս ժամանակահատվածին։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական