Հետևեք մեզ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է ՌԴ

08:06, 20 դեկտեմբեր 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։

Մհեր Գրիգորյանը ՌԴ-ում մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Հայկական պատվիրակության կազմում Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները