Հետևեք մեզ։

Մեծ ծավալի աշխատանք կա անելու. Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետին

09:23, 20 դեկտեմբեր 2024
Մեծ ծավալի աշխատանք կա անելու. Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետին

Այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմին եմ ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«Նախ շնորհակալություն եմ հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

 

Ապա շնորհավորել եմ Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության և Շիրակի մարզի ժողովրդի կողմից։

 

Ընդգծել եմ, որ մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահություն եմ հայտնել, որ ջանք գործադրելու արդյունքում հնարավոր կլինի լավ ցուցանիշներ ապահովել։

 

Մուշեղ Մուրադյանը նույնպես շնորհավորել է Դավիթ Առուշանյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ 

 

Դավիթ Առուշանյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել, որ մարզի և բնակիչների բոլոր  խնդիրները լսելի կլինեն և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները