Հետևեք մեզ։

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել արտաքին ազդեցության մասին օրենքի բովանդակությունը. ԵԽ գլխավոր քարտուղար

13:55, 20 դեկտեմբեր 2024
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել արտաքին ազդեցության մասին օրենքի բովանդակությունը. ԵԽ գլխավոր քարտուղար

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել արտաքին ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։ Այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

«Ես մտահոգություն հայտնեցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների իրավունքները ոտնահարող օրենսդրության վերաբերյալ: Այս օրենսդրությունը պետք է փոխվի, որպեսզի լիովին համապատասխանի Եվրոպական չափանիշներին, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և ինչպես հանձնարարվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Ողջունում եմ ձեզ և հայտնում, որ կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի բովանդակությունը։

Աշխատանքային խումբ կստեղծվի Վրաստանի և Եվրախորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներից, և կորոշվեն օրենսդրական փոփոխությունները։ Հուսով եմ, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել այլ ոլորտներում, ինչպիսիք են իրավահավասարությունը, խտրականության կանխումը, ընտրական բարեփոխումները, բանտային և պրոբացիոն բարեփոխումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը