Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ քաղաքական գործիչ է, ով տեսլական ունի փոխել քաղաքականությունը, որը «թանկ է նստում իր երկրի և նրա դաշնակիցների վրա»։
«Պարոն Թրամփը պրագմատիկ քաղաքական գործիչ է, նա տեսլական ունի փոխելու քաղաքականությունը, որը թանկ է նստում իր երկրի և նրա դաշնակիցների վրա: (Իշխանության փոխանցումից հետո) մենք, հավանաբար, կանենք առաջին շնորհավորանքները և կսկսենք անկեղծորեն անդրադառնալ օրակարգային հարցերին», - Կահիրեից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը: