Հետևեք մեզ։

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս. Սրբուհի Գալյան (լուսանկարներ)

18:35, 20 դեկտեմբեր 2024
Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս. Սրբուհի Գալյան (լուսանկարներ)

 

ՀՀ նախագահի նստավայրում  նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երդման արարողությունը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»,-երդվել է նախարարը: 

Կառավարության անդամի բարձր կոչմանը հավատարմության երդում են տվել նաև ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:  Երդմնակալության հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարչապետի և նախագահի շնորհավորանքի խոսքերով: