Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ու Մխիթար Հայրապետյանը խորհրդակցել են, թե ինչպես զարգացնեն հայրենական ռազմարդությունը

21:20, 20 դեկտեմբեր 2024
Սուրեն Պապիկյանն ու Մխիթար Հայրապետյանը խորհրդակցել են, թե ինչպես զարգացնեն հայրենական ռազմարդությունը

ՊՆ վարչական համալիրում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։

 

Խորհրդակցությանը մասնակցել են հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

 

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջնային է որակել ոլորտի զարգացման կարևորությունը, հաստատել արդյունաբերության կողքին նախարարության՝ հետևողական կանգած լինելու և խնդիրների լուծմանը հետամուտ լինելու փաստը։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման բաց և թափանցիկ աշխատանքային քննարկումներ ունենալը և դրանք պարբերական դարձնելը:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։

 

Ոլորտի պատասխանատուները և հանդիպմանը ներկա ռազմարդյունաբերական ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։