Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման միջոցով դուրս բերել ձորից:
Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան 100 մետր սահել է ձորը, վարորդը չի տուժել
02:06, 21 դեկտեմբեր 2024