Հետևեք մեզ։

Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա. Փաշինյանը` քաղաքացուն

10:05, 21 դեկտեմբեր 2024
Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա. Փաշինյանը` քաղաքացուն

Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է. գրել է Նիկոլ Փաշինյանը.

 

«Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել: 

 

Բոլոր մասնավոր եւ պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը եւ սեփական ծառայությունները ճիշտ ձեւով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»: