Հետևեք մեզ։

Ջո Բայդենը Թայվանին հատկացրել է 571 մլն դոլար ռազմական օգնություն

10:29, 21 դեկտեմբեր 2024
Ջո Բայդենը Թայվանին հատկացրել է 571 մլն դոլար ռազմական օգնություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թայվանին հատկացրել է 571 մլն դոլար ռազմական օգնություն։

Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Ինձ որպես նախագահ տրված լիազորություններով ես լիազորություն եմ տալիս պետքարտուղարին և հանձնարարականներ եմ տալիս մինչև 571,3 միլիոն դոլարի միջոցների օգտագործման համար»,- ասել է պետության ղեկավարը։

Հաղորդվում է, որ միջոցները կուղղվեն պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և ծառայությունների, ռազմական կրթության և վերապատրաստման համար։

Նշենք, որ Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել 13 ամերիկյան արտադրողների նկատմամբ՝ Թայվանին զենք մատակարարելու համար։