Հետևեք մեզ։

Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի, այդ դեպքում ինչու՞ է ձգում գործընթացը․ Տիգրան Աբրահամյան

11:22, 21 դեկտեմբեր 2024
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի, այդ դեպքում ինչու՞ է ձգում գործընթացը․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Մեծ առումով, Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` Սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
 
Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:
 
Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը ձգում գործընթացը:
 
Կարծում եմ` պլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում` ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով»: