Հետևեք մեզ։

Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել փոխվարչապետ-ազգային էկոնոմիկայի նախարարին

12:07, 21 դեկտեմբեր 2024
Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել փոխվարչապետ-ազգային էկոնոմիկայի նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ, հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար Նուրլան Բայբազարովին պաշտոնից ազատելու մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել պաշտոնանկության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե պաշտոնանկ արված Նուրլան Բայբազարովի փոխարեն ով է նշանակվելու այս պաշտոնում։

Նուրլան Բայբազարովն այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ աշխատել է Ղազախստանի Զարգացման Բանկում, Հանրապետության ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև եղել է «Բայթերեկ» ազգային կառավարման հոլդինգի խորհրդի նախագահը։