Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա: Հաղորդումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է մայիսի 11-ին՝ ժամը 12.57-ին։
Այս մասին Hayastan.news-ի հարցին ի պատասխան հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սանի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության»,-ասաց նա, հավելելով՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: