Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն հետ է կանչել 10 միլիոն դոլարի պարգևատրման իր առաջարկը՝ Սիրիայի փաստացի նոր առաջնորդին ձերբակալելու համար

12:44, 21 դեկտեմբեր 2024
ԱՄՆ-ն հետ է կանչել 10 միլիոն դոլարի պարգևատրման իր առաջարկը՝ Սիրիայի փաստացի նոր առաջնորդին ձերբակալելու համար

Միացյալ Նահանգները հետ է կանչել 10 միլիոն դոլարի պարգևատրման իր առաջարկը՝ Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային ձերբակալելու համար: Նրա հետ հանդիպել է ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը։

Պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը, ով գլխավորում էր պատվիրակությունը, Ալ-Շարաայի հետ քննարկումներն անվանել է շատ արդյունավետ և ասել է, որ նա  «պրագմատիկ» է։

Ահմեդ ալ-Շարաան «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված շարժման առաջնորդն է, որը դեռ պաշտոնապես արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Դեկտեմբերի սկզբին այն առաջատար դեր խաղաց Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելու գործում, որը կառավարում էր Սիրիան ավելի քան 50 տարի, այդ թվում՝ 13 տարի արյունալի քաղաքացիական պատերազմով:

ԱՄՆ պատվիրակության կազմում, բացի Բարբարա Լիֆից, եղել են նախագահ Ջո Բայդենի՝ պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր Քարստենսը և Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի խորհրդական Դենիել Ռուբինշտեյնը: