Սպանվել է Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցը։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Սիրիայում Իրանի դեսպանատան աշխատակից Դավուդ Բիթարաֆը սպանվել է Դամասկոսում իր մեքենայի վրա արձակված կրակոցի հետեւանքով։