Հետևեք մեզ։

Իրանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:42, 21 դեկտեմբեր 2024
Իրանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21–ի առավոտյան երկրաշարժ է գրանցվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40–ին Կոնգ քաղաքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ, 10 կմ խորությամբ: 

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: