Հետևեք մեզ։

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեության վերաբերյալ որոշում է կայացվել. նոր մանրամասներ

17:50, 21 դեկտեմբեր 2024
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեության վերաբերյալ որոշում է կայացվել. նոր մանրամասներ

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Նախարարությունը մինչև տարեվերջ կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կկասեցվի կենտրոնի գործունեությունը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

 

Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- վստահեցրել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։

Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:

Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել: