Հետևեք մեզ։

Ո՞վ է Մագդեբուրգում աhաբեկչության հեղինակը

18:22, 21 դեկտեմբեր 2024
Ո՞վ է Մագդեբուրգում աhաբեկչության հեղինակը

Սաուդյան Արաբիայի քաղաքացին, որը հարձակվել էր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների վրա, քննադատում էր իսլամը, ուստի նրա արարքում իսլամիստական ​​դրդապատճառները գործնականում բացառված են, շաբաթ օրը գրել է Spiegel-ը:

 

«Ըստ Spiegel-ի, 50-ամյա Թալեբ Ա.-ն հայտնի չէր որպես ծայրահեղական, թե ինչու է նա մեքենան վարել դեպի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, դեռ հայտնի չէ», - գրում է Spiegel-ը:

 

Հաղորդվում է, որ նա ծնվել է Սաուդյան Արաբիայի Ալ-Հոֆուֆ քաղաքում, իսկ 2006 թվականին գնացել է Գերմանիա սովորելու։ Ավելի վաղ Frankfurter Rundschau-ին տված իր հարցազրույցի համաձայն՝ նա ապաստան է ստացել Գերմանիայում 2016 թվականին, քանի որ մահացու սպառնալիքներ է ստացել իր հայրենիքում՝ իսլամը թողնելու համար: