Հետևեք մեզ։

Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների

17:31, 21 դեկտեմբեր 2024
Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարողին ու ինքնագլորի վրա գտնվողին:  Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 2 անչափահաս տղաներ՝ 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները