Հետևեք մեզ։

Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

20:44, 21 դեկտեմբեր 2024
Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։

 

«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- գրել է նա։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները