Հետևեք մեզ։

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում երիտասարդ քրդերը Թուրքիայի դեմ ակցիա են անցկացրել (տեսանյութ)

06:40, 22 դեկտեմբեր 2024
Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում երիտասարդ քրդերը Թուրքիայի դեմ ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Քուրդ ակտիվիստները, որոնք երեկ առավոտյան Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում քաղաքացիական անհնազանդության ցույց էին կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելու համար Ռոժավայի (Արևմտյան Սիրիական Քրդստան) վրա Թուրքիայի հարձակումների վրա, ձերբակալվել են, հայտնում է Kurdistan au Feminin-ը։

«Երիտասարդները պահել են «Պաշտպանեք Ռոժավան» մակագրությամբ պաստառներ, առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը, ինչպես նաև YPG և YPJ խմբավորումների դրոշներ և կարգախոսներ վանկարկել ընդդեմ թուրքական պետության և հօգուտ Ռոժավայի դիմադրության։ Երիտասարդ ակտիվիստներին սադրել են թուրքական ինքնաթիռից իջած ֆաշիստները։

Ակցիայի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին»,- գրում է աղբյուրը։

 

Մանրամասները` Telegram-ում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները