Հետևեք մեզ։

Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը

10:19, 22 դեկտեմբեր 2024
Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը, եթե  տեղի իշխանությունները չգործեն համապատասխան կերպով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել  Truth Social հարթակում:

«Միացյալ Նահանգները շահագրգռված է Պանամայի ջրանցքի անվտանգ և արդյունավետ շահագործման մեջ, և դա միշտ էլ հասկացվել է: Մենք երբեք թույլ չենք տա, որ այն հայտնվի սխալ ձեռքերում։ Դա տրվել է ոչ թե ի շահ ուրիշների, այլ պարզապես որպես մեր ու Պանամայի հետ համագործակցության նշան։ Եթե ​​նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց կասկածի։ Պանամայի պաշտոնյաներին խնդրում եմ գործել համապատասխան կերպով»,-նշված է Թրամփի գրառման մեջ:

Նա քննադատել է Պանամայի ջրանցքով անցման համար գանձումների չափը՝ համոզմունք հայտնելով, որ դա պետք է անհապաղ դադարեցվի:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները