Հետևեք մեզ։

Իրանում բեռնատարի ռուս վարորդին uպանված են գտել

10:52, 22 դեկտեմբեր 2024
Իրանում բեռնատարի ռուս վարորդին uպանված են գտել

Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի ռուս վարորդի դի է հայտնաբերվել, RIA Novosti-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Այս տարվա դեկտեմբերի 16-ին Աստարա քաղաքի մերձակայքում գտնվող այգում հայտնաբերվել է ծնունդով դաղստանցի ՌԴ քաղաքացու դի, որը բեռնատարի վարորդ էր։

 

Նրանք պարզաբանել են, որ իրանական իշխանություններն այժմ հետաքննություն են անցկացնում, որը գտնվում է Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Իրանում դեսպանատան վերահսկողության ներքո։ «Ռուսական կողմը կոչ է անում մեր իրանցի գործընկերներին շտապ և մանրակրկիտ հետաքննել դեպքը, պատժել մեղավորներին և կարգուկանոն հաստատել Աստարայի սահմանային անցակետում»,- հավելել են դիվանագետները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները