ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունն իր խորը ցավն է հայտնում հրշեջ-փրկարար, քաղաքացիական անվտանգության լեյտենանտ, 1982 թվականին ծնված Գիորգի Լելաշվիլիի մահվան կապակցությամբ։
Ինչպես նշվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության մեջ, Գիորգի Լելաշվիլին այս տարվա դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող շենքում հրդեհաշիջման աշխատանքներ էր կատարում, երբ պատը փլուզվել է, ինչի հետևանքով հրշեջը զոհվել է։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն իր խորը ցավն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին, հարազատներին և աշխատակիցներին։