Հետևեք մեզ։

Ֆուչիկի փողոցում մեքենան գլխիվայր շրջվել է

18:31, 22 դեկտեմբեր 2024
Ֆուչիկի փողոցում մեքենան գլխիվայր շրջվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա և սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները