Հետևեք մեզ։

Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայքը

07:08, 23 դեկտեմբեր 2024
Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայքը

Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։

«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,-Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ այս կայքը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին հարթակն է։

«Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ»,-նշել է քաղաքապետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները