ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ մեծ շուքով բացեց «Մուլտի մեջիք մոլ» առևտրի կենտրոնը։
Նորաբաց առևտրի կենտրոնում սրահները տրամադրվել են ընտրողաբար, կան առևտրականներ, որոնք չեն կարողացել վարձակալությամբ սրահներ ձեռք բերել, սակայն, ոմանք էլ արդեն հասցրել են ապօրինի գործունեություն ծավալել։
Hayastan.news-ի տեղեկություններով, նորաբաց առևտրի կենտրոնում Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը խոշոր չափի զենք ու զինամթերքի վաճառք է իրականացրել՝ ապօրինի՝ առանց լիցենզիայի։ Ծառուկյանին պատկանող մոլի սրահում վաճառվել է, ըստ աղբյուրի՝ մոտ 50 տեսակի զենք։
Աղբյուրը հայտնեց, որ այժմ սրահը փակ է, դեպքի մասին հայտնի է իրավապահներին, ընթացք է տրվել։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ