ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վլադիմիր Զելենսկիից պահանջում է դադարեցնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին քննադատելը, գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը։
«Ես հաճախ եմ ասում Զելենսկիին, որ դադարեցնի Շոլցին քննադատելը, քանի որ, ինչպես ինձ թվում է, դա անազնիվ է», - մեջբերում են լրագրողները դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը։
Ինչպես նշել են դիտորդները, ուկրաինացի քաղաքական գործիչը վերջերս հաճախ է արտահայտել իր դժգոհությունը Գերմանիայի ղեկավարից՝ «Տավրուս» հեռահար հրթիռների մատակարարումից հրաժարվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նրա կոչի կապակցությամբ։